Վերջերս Նինոծմինդայի որոշ խանութներում սպասարկումը տեղի է ունենում թղթե տոպրակներով, իսկ դեղատներում արդեն երկար ժամանակ է գործում այդ մեթոդը:
Թղթե տոպրակներն էկոլոգիապես ավելի մաքուր են քան պոլիէթիլենային տոպրակները, վերջինիս պատրաստման համար օգտագործվում են քիմիական նյութեր, թղթե տոպրակները ստանում են փայտից, հետևաբար` դրանք էկոլոգիական տեսանկյունից մաքուր են:
Բացի այդ, թղթե և կտորե տոպրակները կարելի է բազմիցս օգտագործել: Թղթի քայքայման ժամանակահատվածը կարճ է, որից հետո այն վերածվում է օրգանական նյութերի, իսկ պոլիէթիլենը չի քայքայվում մոտավորապես 150 տարի:
Նշենք որ թղթե տոպրակների համար բնակիչներից կգանձվի որոշակի գումար, իսկ պոլիէթիլենային տոպրակների համար ոչ:
Քաղաք նինոծմինդայում անցկացրեցինք հարցում բնակիչների մասնակցությամբ:
Փորձեցինք պարզել թե հաճախորդներին ինչպիսի տոպրակներով են սպասարկում, եւ բնակիչները գնումներ կատարելու ընթացքում պոլիէթիլենային տոպրակներն են նախընտրում թե թղթե տոպրակները:
Մանրամասները մեր նյութում.