Դեռևս անհայտ է, թե երբ կգազաֆիկացվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի մյուս գյուղերը

Դեռևս անհայտ է, թե երբ կգազաֆիկացվեն Նինոծմինդայի  մունիցիպալիտետի մյուս գյուղերը

2019թ. Վրաստանի շրջանների գազաֆիկացման պետական ծրագրում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ մի գյուղ ընդգրկված չէ: Նինոծմինդայի մունիցիպալիտետում 31 գյուղից 9-ը գազաֆիկացված չէ:

Գորելովկա գյուղի բնակիչները նշում են, ոչ միայն ձմռան ամիսներին, այլև ամռան ամիսներին ստիպված են աթարով վառարան վառել, որպեսզի հաց և ճաշ պատրաստեն: Նմանատիպ կյանքով են նաև ապրում մունիցիպալիտետի մյուս չգազաֆիակացված գյուղերի բնակիչները:

Հուլիսի 8-ին սակրեբուլոյում անցկացված նիստի ժամանակ Ասքանազ Մարկոսյանը բարձրացրեց Գորելովկա գյուղի գազաֆիկացման հարցը:

ՍՍակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանն էլ նշեց, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերը ներառված չեն Վրաստանի շրջանների գազաֆիկացման պետական ծրագրում ընդգրկված չեն: Նրա խոսքով 2020թ. ծրագրում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը ընդգրկված է, բայց կոնկրետ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մասին խոսք չկա, սակայն նշվում է, որ տարածաշրջանի 5300 բաժանորդ պետք է օգտվի բնական գազից:

Պատգամավոր Ասքանազ Մարկոսյանն էլ առաջարկեց, որ մունիցիպալ բյուջեից գումար հատկացվի Գորելովկայում գազաֆիկացում իրականացնելու համար: