Կայացավ Նինոծմինդայի Կրթամշակութային կենտրոնի հաշվետու համերգը

Կայացավ Նինոծմինդայի  Կրթամշակութային կենտրոնի հաշվետու համերգը

Նինոծմինդա քաղաքի Կրթամշակութային կենտրոնի բակում տեղի ունեցավ կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա հաշվետու համերգը ՛՛Երբ պարը թևեր է առնում, դառնում է բացառիկ համույթ՛՛ խորագրով:

Համերգը սկսվեց Վրաստանի և Հայաստանի հիմների ներքո: ՛՛Կարս՛՛ համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական 12 պարային կատարումով, պարուսույց Գայանե Ղարսլյանի գլխավորությամբ: Վերջինս ՛՛Խաղաղաության աղավնի՛՛ պարային կատարումը նվիրեց իր սաներին:

Համերգին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, տուրիզմի և սպորտի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը, Նինոծմինդա քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը, Կրթամշակութային կենտրոնի անձնակազմը, ծնողներ և հարազատներ:

Կրթամշակութային կենտրոնում հայկական ժողովրդական պարերի խմբակը գործում է արդեն 5 տարի: Կենտրոն է հաճախում 5-15 տարեկան յոթանասուն երեխա:

Համերգից հետո կայացավ դիպլոմների և վկայականների հանձման արարողություն: