Երևանյան փողոցում խցանվել է կոյուղին

Երևանյան փողոցում խցանվել է կոյուղին

Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցում խցանվել է կոյուղին: Կոյուղաջրերը հոսում են Դավիթ Շինարար կենտրոնական փողոցով:

Բնակիչ Արթուր Մղդեսյանի խոսքով, կոյուղու խցանման պատճառը բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքն է: Ըստ նրա, բնակիչները կոյուղուն են միացնում իրենց անասնագոմերի, խոզանոցների աղբատար խողովակները, ինչն էլ հանգեցնում է նման դեպքերի:

NOR ռադիոկայանը բազմիցս է անդրադարձել խնդրին և կոչ արել բնակիչներին զերծ մնալ նման քայլերից, ի վերջո կոյուղին նախատեսված է կենցաղային օգտագործման ջրերի հեռացման համար: Հերթական անգամ Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները վերականգնում են կոյուղու աշխատանքը, իսկ բնակիչները շարունակում են նույն կերպ վարվել:
Մանրամասները լսեք Արթուր Մղդեսյանի հետ մեր զրույցում.