Ջրագծի վթար Աբովյան փողոցում

Ջրագծի վթար Աբովյան փողոցում

Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայությունը Աբովյան փողոցում առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով, խնդիրն առաջացել է այս հատվածում, քանի որ այս փողոցում վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Նաեւ խնդիրն այն է, որ ջրագիծն անցկացվել է 70-ականներին՝ ուստի եւ խողովակները եւ խողովակների միացման հանգույցները մաշված են: