Կաթնատուցիներին մտահոգում է ճանապարհների վիճակն ու մանկապարտեզի բացակայությունը

Կաթնատուցիներին մտահոգում է ճանապարհների վիճակն ու մանկապարտեզի բացակայությունը

Կաթնատու գյուղից Նինոծմինդա քաղաք տանող ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում: Երկուսուկես կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհն ամբողջությամբ փոսեր են, որոնք էլ ավելի են դժվարացնում երթևեկությունը անձրևոտ եղանակին:

՛՛Մեզ համար ամենահրատապը ճանապարհների խնդիրն է: Գյուղի բնակչության 80 տոկոսը տարբեր գործերով ստիպված են գնալ Նինոծմինդա քաղաք, իսկ ճանապարհների վատ վիճակը պատճառ է դառնում, որ մեր մեքենաները շարքից դուրս են գալիս՛՛,-նշում են բնակիչները:
Գյուղում առկա մյուս հրատապ խնդիրը մանկապարտեզի բացակայությունն է: Գյուղում ապրող 50 ընտանիքներից ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ իրենց երեխային ամեն օր տանել Նինոծմինդայի մանկապարտեզ: Բնակիչները նշում են, որ եթե գյուղում մանկապարտեզ լինի, ապա և երեխաները կարող են զբաղվել, և որոշ մարդիկ կունենան աշխատանք:

Մանրամասները լսեք նյութում.