Ցանկապատվում է Մեծ Արագյալ գյուղի գերեզմանոցը

Ցանկապատվում է Մեծ Արագյալ գյուղի գերեզմանոցը

՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով իրականացվում են Մեծ Խանչալի գյուղի գերեզմանոցի ցանկապատման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացվում են անհատ ձեռնարկատեր Սամվել Կաջոյանի կողմից: Շինաշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է 20 հազար լարի:

Գերեզմանոցի ընդհանուր մակերեսը կազմում է 2,5 հեկտար: Նախագծով նախատեսված է անցկացնել 343 մետր ցանկապատ: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի 8-ը:

Հուլիսի 26-ին NOR ռադիոյի նկարահանող խումբը գտնվելով Մեծ Արագյալ գյուղում հետևել է շինաշխատանքների ընթացքին:

Մանրամասներ իմանալու համար մեր լրագրողը զրույց է ունեցել քաղաքապետի Մեծ Արագյալ գյուղի ներկայացուցիչ Արմեն Անանիկյանի հետ: Սակայն վերջինս խուսափել է մեկնաբանություններ կատարել՝ նշելով որ դա իր իրավունքն է: