Կրթամշակութային կենտրոնում փակվեց 10-օրյա ամառային ճամբարը

Կրթամշակութային կենտրոնում փակվեց 10-օրյա ամառային ճամբարը

Հուլիսի 26-ին կայացավ ՛՛Ջավախք-2019՛՛ ամառային ճամբարի փակումը:

Եզրափակիչ միջոցառմանը ճամբարականները հանդես եկան իրենց սովորած երգերով, պարերով ծնողների և ճամբարը կազմակերպած Նինոծմինդայի Կրթամշակութային կենտրոնի աշխատակազմի առաջ:

10-օրյա ճամբարին մասնակցում էին 8-14 տարեկան երեխաներ: Սկզբում երեխաների թիվը 120 էր, իսկ այնուհետև դարձել է 135:
Երեխաների հետ ճամբարի առաջին օրերին զբաղվել են ԱՄՆ-ից ժամանած 7, իսկ այնուհետև ևս 3 կամավոր առաջնորդներ:

Ճամբարը կազմակերպվել էր Հայ Օգնության Միության ֆինանսական աջակցությամբ: Նմանատիպ ճամբարներ են անցկացվել նաև Ախալքալաք և Ախալցիխե քաղաքներում: