Ձեռք կբերվեն երկու նոր ծառայողական մեքենաներ մունիցիպալիտետի ղեկավարների համար

Ձեռք կբերվեն երկու նոր ծառայողական մեքենաներ մունիցիպալիտետի ղեկավարների համար

Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական եկամուտների ծառայությունը անցկացրել է մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի համար ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ:

Մեքենաների ձեռքբերման համար տեղականն բյուջեից նախատեսվել է 120.000 լարի գումար: Մրցույթը շահել է “RENAULT” ընկերությունը, որը 120 օրվա ընթացքում տրամադրելու է 2019թ. արտադրության RENAULT DUSTER մակնիշի երկու մեքենա:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի և սակրեբուլոյի ավտոպարկերը համալրվել էին երկու մեքենաներով 2011թ.-ին: Ընդհանուր առմամբ ավտոպարկում առկա են 10 մեքենաներ, որոնցից 5-ը ենթակա չեն շահագործման: