Աղբը շատ է, աղբամանները քիչ. Ղուլալիսցիների բողոքը

Աղբը շատ է, աղբամանները քիչ. Ղուլալիսցիների բողոքը

Ղուլալիս գյուղում տեղադրված է 5 աղբարկղ, որոնք բնակիչների խոսքով բավարար չեն գյուղում մաքրություն պահպանելու համար:

Ղուլալիս գյուղի բնակիչները բողոքում են, որ աղբարկղերը սակավության պատճառով շատ շուտ են լցվում, բացի այդ բնակիչները ստիպված են լինում բավկանին երկար տարաածք քայլել, որպեսզի հասնեն աղբարկղի մոտ: ՛՛Մենք ամսեկան վճարում ենք 2-3 լարի աղբահանության համար, սակայն աղբարկղերը մաքրվում են շաբաթը մեկ անգամ՛՛,-նշում են բնակիչները:

Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով, աղբարկղերի սակավությունը դժվարեցնում է նաև իրենց աշխատանքը, քանի որ աղբատար մեքենաները ստիպված են լինում հաճախ երթևեկել Ղուլալիսում: ՛՛Ամբողջ մունիցիպալիտետում առկա են 150 երկաթյա և 235 պլաստիկ աղբարկղեր: Այնպես է ստացվել, որ թե քաղաքում և թե գյուղերում նկատվում է աղբարկղերի անբավարարություն: Մեզ էլ հեշտ կլինի աշխատել, որպեսզի աղբարկղերի քանակը շատացնեն՛՛,-նշեց Մնացականյանը:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանի խոսքով, իրենք դիմել են Վրաստանի Էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն, որպեսզի Նինոծմինդային տրամադրեն 250-300 հատ նոր աղբարկղ:

2019թ.-ից սկսած Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները էլեկտրաէներգիայի սակագնի հետ միասին նաև վճարում են աղբահանության համար, որի վճարը մեկ շնչի համար ամսեկան կազմում է 40 թեթրի: