Աձրևատարների բացակայությունը խնդիրներ է ստեղծում քաղաքի բազմաթիվ փողոցներում

Աձրևատարների բացակայությունը խնդիրներ է ստեղծում քաղաքի բազմաթիվ փողոցներում

Նինոծմինդա քաղաքի Դումբաձե փողոցն ու Պուշկինի նրբանցքը գտնվում են անմխիթար վիճակում: Բնակիչների խոսքով, արդեն 30 տարուց ավելի է թե սովորական եղանակին և թե անձրևներից հետո փողոցը անանցանելի վիճակում է գտնվում: .

“Ավազ են բերում, լցնում փոսերը, որը կարճ ամանակ հետո ջուրը քշում-տանում է: Անձրևաջրերը լցվում են ավտոտնակներն ու տների բակերը: Միթե՞ անհնար է կարգավորել անձրևաջրերի հոսքը: Որպեսզի ծանոթանան խնդրին, ղեկավարության ներկայացուցիչները գոնե մեկ անգամ պետք է այստեղ գտնվեն”- նշում է Դումբաձե փողոցի բնակչուհին:


Բնակիչները նաև նշում են, որ թե տաքսիները, թե Շտապ օգնության մեքենան չեն ցանկանում գալ Դումբաձե փողոց: Դումբաձե փողոցը քաղաքի այն հատվածներից է, որը մշտապես վարարվում է անձրևոտ եղանակին: Անձրևներից հետո մի քանի փողոցների ջրեր հոսում ու լցվում են այս փողոց՝ դրանով իսկ կաթվածահար անելով մարդկանց և մեքենաների անցուդարձը:

Հատկապես վատ վիճակում է գտնվում Դումբաձե-Պուշկին հատվածը, որտեղ ճանապարհը զառիվայր է, և մեքենաները մեծ դվարությամբ են բարձրանում վերև:

Անձրևատարների բացակայության պատճառով անձրևաջրերը Պուշկինի նրբանցքից գալիս ու լցվում Դումբաձե և Ծերեթելի փողոցներ

Անձրևատարների բացակայությունը նման անմխիթար իրավիճակներ է ստեղծում Նինոծմինդա քաղաքի կեսից ավելիում:
Մանրամասները լսեք նյութում.

Պուշկինի նրբանցքը անձրևից հետո

Պուշկինի նրբանցքը անձրևոտ եղանակին