Մունիցիպալիտետի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին /լուսանկարներ/

Մունիցիպալիտետի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին /լուսանկարներ/

Ամառային արձակուրդներից հետո սեպտեմբերի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Այս տարի Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցն ունի 23, թիվ 2 դպրոցը՝ 52, թիվ 3 դպրոցը՝ 14 առաջին դասարանցի: Նինոծմինդայի մունիցիպալիտետն ընդհանուր հաշվով ունի 350 առաջին դասարանցի, ովքեր ստացել են նոթբուքեր:

Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի 3 պետական դպրոցներ մնացել են առանց առաջին դասարանցիների, որոնք են Սամեբայի, Սպասովկայի թիվ 2 և Վլադիմիրովկայի դպրոցները:

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոց




Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոց




Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոց