Մ. և Փ.Գոնդուրա գյուղերի ճանապարհը վերածվել է աղբավայրի

Մ. և Փ.Գոնդուրա գյուղերի ճանապարհը վերածվել է աղբավայրի

Մ. եւ Փ. Գոնդուրա գյուղերի ճանապարհի վրա կուտակվել է հսկայական աղբ:

Գյուղի բնակիչները աղբը նետում են ճանապարհի վրա, եւ ճանապարհը վերածվել է աղբանոցի:

Պոլիէթիլենային տոպրակներ, կենցաղային և շինարարական աղբ ոչ սանիտարական վիճակ, ահա այն ամենը ինչին կհանդիպես այս հատվածով անցնելիս:

Ըստ այս գյուղի քաղաքապետարանի լիազոր Հոհաննես Գրիգորյանի, նրանք գիտեն այս խնդրի մասին, նախատեսնում են փակել այս աղբանոցը և այն հողով ծածկել:

Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափելու համար սպասվող տուգանքների մասին օրենքի համաձայն՝ մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:

Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք: