Վրացական փողոցի կոյուղու դիտանցքերը վտանգ են ներկարացնում

Վրացական փողոցի կոյուղու  դիտանցքերը վտանգ են ներկարացնում

Նինոծմինդայի Վրացական փողոցում կոյուղու դիտանցքները վատ վիճակում են:

Ըստ Վրացական փողոցի բնակիչների, արդեն մի քանի ամիս է, ինչ, դիտանցքները գտնվում են անմխիթար վիճակում: Դիտանցքներից մեկի կափարիչը բաց է արդեն մոտ երեք ամիս, իսկ երկրորդը `քանդված վիճակում է: Եթե ​​զգույշ չլինենք, ապա կարող ենք ընկնել կոյուղու հորի մեջ, և բացի դրանից էլ խանգարում են տրանսպորտի տեղաշարժին:

Պարզելու համար, թե ինչպես պետք է լուծվի այս խնդիրը, մենք դիմեցինք «Վրաստանի միասնական ջրամատակարարման» Նինոծմինդայի բաժնի պետ Արզուն Գորոյանին: Արզուն Գորոյանը նշեց, որ կափարիչը փակված չէ, քանի որ չկա համապատասխան տրամագծով կափարիչ: Քաղաքում քայքայված վիճակում կա մի քանի դիտահորեր, որի համար արդեն պատվիրել ենք համապատասխան շինանյութեր: Ըստ Արզուն Գորոյանի ՝ մոտ ժամանակներս այդ խնդիրները կվերացվեն: