Փ.Գոնդուրա գյուղում վերականգնվում են ջրահեռացման առվակները

Փ.Գոնդուրա գյուղում վերականգնվում են ջրահեռացման առվակները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փ. Գոնդուրա գյուղում վերականգնվում են ջրահեռացման առվակներե :

Նախատեսված 126,316 լարից մրցույթը շահեց «ԱՌՈ» ՍՊԸ-ն 120,100 լարիի դիմաց:

Նախագծով նախատեսվում է վերականգնել 405,42 մետր տարածք Փ.Գոնդուրա գյուղում և 478.34 մետր գյուղից դուրս `Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հատման կետում:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 160 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Փ.Գոնդուրա գյուղի մերձակայքում ջրահեռացման առվակների հետ կապված խնդիրը ծագել է երկաթգծի կառուցումից հետո, քանի որ կեղտաջրերի հեռացման համար առվակներ չեր նախատեսված, իսկ անձրևի ժամանակ ջուրը լցվում է գյուղացիների հողամասեր:

«NOR» ռադիոն բազմիցս բարձրաձայնել է այս խնդրի մասին:\