Փոշուց անհանգստացող Ախալքալաքի բնակչությունը անձամբ է ջրում ճանապարհնը

Փոշուց անհանգստացող Ախալքալաքի բնակչությունը անձամբ է ջրում ճանապարհնը

Արդեն 3 ամիս է, ինչ Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին տարվում են վերականգնողական աշխատանքներ:

Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Աշխատանքները սկսվել են Ախալքալաքից: Հանել են ճանապարհի հին եզրերը և ասֆալտի մի շերտ, այնուհետև ծածկել են մանրախճով:

Վարորդների խոսքով, որոնք օրվա ընթացքում ստիպված են մի քանի անգամ անցնել այդ ճանապարհով, ասում են, որ «ճանապարհը չի ջրվում, մենք հասկանում ենք, որ ճանապարհների նորոգումը անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է, որ օրը մի քանի անգամ ճանապարհը ջրվի»:

Ախալքալաքի որոշ բնակիչներ, որոնց խանութները տեղակայված են կենտրոնական մայրուղու վրա, իրենք են ջրում ճանապարհը, որպեսզի որոշ չափով լուծեն խնդիրը:

Ըստ Ջավախ-Ավտոգզա ընկերության տնօրեն Նոդար Ինասարարիձեի՝ Աղմաշենեբելի փողոցի հատվածում վերանորոգման աշխատանքները կավարտվեն տաս օրվա ընթացքում: Նախագիծը այս տարի նախատեսում է մոտ 2 կմ հեռավորության ասֆալտապատում, իսկ մնացածը՝ հաջորդ տարի: