Փոքր Խանչալի գյուղի մեծ խնդիրները

Փոքր Խանչալի  գյուղի մեծ խնդիրները

Փոքր Խանչալի գյուղը բացի ճանապարհների խնդրից ունի նաև մի շարք այլ սոցիալ-կենցաղային խնդիրներ:
Դրանցից են մանկապարտեզի, երիտասարդների համար ժամանցի կենտրոնի բացակայությունը:

Բնակիչները նշում են, որ ճանապարհների վիճակը հատկապես վատանում է անձրևներից հետո, երբ անհնար է լինում թե ոտքով քայլելը, և թե մեքենայով երթևեկելը:

“Ամեն օր մեքենան տանում ենք վերանորոգման ու կրկին ինչ-որ մի մաս կոտրվում է այդ հատվածով անցնելիս՛՛,-նշում են բնակիչները:

Գյուղում գյուղատնտեսությունից բացի այլ զբաղմունք չկա: Երիտասարդությունն էլ մեկնում է արտագնա աշխատանքի:
Բնակիչները նշում են, որ տեղի արտադրանքը արժեք չունի:

Քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկացրել է մրցույթ-տենդեր 2020թ. գյուղական ճանապարհների ասֆալտապատման համար: Նախագծով նախատեսված է ասֆալտապատել նաև Մեծ և Փոքր Խանչալիները իրար միացնող ճանապարհի 6 հազար մետրանոց հատվածը: