Թբիլիսիում դեռահասը դանակահարվել է ընկերոջ հորը պաշտպանելու համար

Թբիլիսիում դեռահասը դանակահարվել է ընկերոջ հորը պաշտպանելու համար

Թբիլիսիում` Գլդանի թաղամասում, ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է 15-ամյա պատանի: Միջադեպը տեղի է ունեցել 2 օր առաջ: Տղային վիրահատել են, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն է առաջացել: Բժիշկները դոնորներին կոչ են արել արյուն հանձնել տղայի կյանքը փրկելու համար:

Նշենք, որ դեռահասը փողոցում գտնվել է դասընկերոջ և նրա հոր հետ: Տղամարդը  փողոցում վիճել է մի գինովցած անցորդի հետ: Վեճը վերածվել էր ծեծկռտուքի: Դեռահասը փորձել է կանգնեցնել ագրեսիվ տղամարդուն, ինչի հետևանքով դանակահարվել էր:

Ոստիկանները կասկածյալին ձերբակալել էին տաք հետքերով: Տղամարդուն սպառնում է 13-17 տարվա ազատազրկում:shantnews.am

Սկեսուրը դանակահարել է 25-ամյա հարսին
Գերեզմանոցում տղամարդն սպանել է հարազատ եղբորը