Կաթնատու գյուղի դպրոցի աշակերտները այցելեցին Սաթխայի ազգագրական թանգարան

Կաթնատու գյուղի դպրոցի  աշակերտները այցելեցին Սաթխայի ազգագրական թանգարան

Կաթնատու գյուղի դպրոցի աշակերտները այցելեցին Սաթխա գյուղի Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարան։

Արվեստաբանության ուսուցչուհի Լուսինե Մզիկյանը դպրոցական դասըթացներից մեկը որոշել էր նվիրել թանգարան այցելելուն։ Աշակերտների թվում էին 3֊8֊րդ դասարանցիները։

Լուսինե Մզիկյանի խոսքով, թանգարան այցելելու նպատակը երեխաներին մեր նախնիների պատմությանը ծանոթացնելն էր։

Չնայած որ, թագարանը դեռ էքսպոնատներով համալրվելու կարիք ունի առաջիկայում, սակայն, ուսուցչուհու խոսքով, եղածն էլ աշակերտների վրա վառ տպավորություն է թողել։

Հիշեցնենք, որ Ալբերտ Իսոյանի անվան ազգագրական թանգարանը բացվել է ընթացիկ տարվա օգոստոսի 24֊ին և այդ օրվանից այցելուների հոսքը դեռևս չի դադարում։

Մանրամասների մասին լսեք Կաթնատու գյուղի դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մզիկյանի հետ զրույցում.