Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

Մահացել է աշխարհի ամենատարեց կինը
Մահացել է աշխարհի ամենատարեց կինը: Տանզիլյա Բիսեմբեևան ապրում էր ՌԴ Աստրախանի շրջանի Ալչա գյուղում: Նա 124 տարեկան էր:
Հաղորդվում է, որ Տանզիլյա Բիսեմբեևան մահացել է իր բնական մահով, թաղմանը մասնակցել է ամբողջ գյուղը: Ծնվել էր նա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ 1896 թվականին և մի շարք պատմական իրադարձությունների ականատեսն է եղել, այդ թվում` հեղափոխության, Երկրորդ համաշխարհային պատերազմի, ԽՍՀՄ փլուզման:
Նրանց ընտանիքում եղել է 8 երեխա: Տանզիլյան ամենամեծն էր: Նա ունեցել է 3 որդի, 10 թոռ, 25 ծոռ, 2 թոռի թոռ:  2019 թվականի հունվարին նրա անունը գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց մարդու:  Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ֆրանսուհի Ժաննա Կալմանին, որը ապրել է 122 տարի և 164 օր:shantnews.am