Ընդունվում են բիզնես նախագծերի հայտեր

Ընդունվում են բիզնես նախագծերի հայտեր

Նոյեմբերի 6-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում անցկացվեց տեղեկատվական հանդիպում բիզնես նախագծերի ընդունման մասին: Հանդիպումը անցկացվեց USAID Zrda կազմակերպության ներկայացուցիչների և բնակիչների միջև:

Առկա են երեք ծրագրեր հինգ համայնքների համար, որոնք կարող են ֆինանսավորվել մինչև այս տարվա ավարտը: Այդ համայնքներն են քաղաք Նինոծմինդան, Սաթխա, Գանձա, Փոկա և Խանչալի գյուղերը: Նշված համայնքների ներկայացուցիչները կարող են ներկայացնել 100-2000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսություն ստեղծելու մասին բիզնես նախագիծ: Մեկ քառակուսի մետր տարածքի համար տրամադրվում է մինչև 15 լարի գումար: Երկրորդ մրցույթը վերաբերում է 70-200 խորանարդ մետր մակերեսով սառնարանային շինություն կառուցելուն: Երրորդ մրցույթը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 29-30-ն է, վերաբերում է սննդի կետի կառուցմանը: Մրցույթի շրջանակներում չի ֆինանսավորվում շինության կառուցումը, փոխարենը ֆինանսավորվում է սարքավորումների ձեռքբերումը: Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 14 հազար լարի: Ցանկացողները կարող են դիմել jobs.ge կայքէջում՝ փնտրելով Zrda բառը:
Նյութի մանրամասները լսեք USAID Zrda ծրագրի Սամցխե-Ջավախեթիի ներկայացուցիչ Վաղարշակ Շահբեկյանից.