Սայաթ-Նովա համույթի սաները «Մեղեդի» փառատոնից վերադարձել են բազմաթիվ մրցանակներով

Սայաթ-Նովա համույթի  սաները «Մեղեդի» փառատոնից վերադարձել են բազմաթիվ մրցանակներով

Երևան քաղաքի Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիում կայացավ «Մեղեդի» թվով 5-րդ մրցութային փառատոնի լսումները: Փառատոնին Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին Սայաթ-Նովա համույթից 8 երգիչներ Հայաստան Իսպիրյանի գլխավորությամբ: Գրեթե բոլոր մասնակիցները զբաղեցրել են մրցանակային տեղեր, այդ թվում շահել 2 գրան պրի:
Մասնակիցների մեջ կային երեխաներ, ովքեր երկրորդ անգամ էին մասնակցում մրցույթին:

Համույթի գեղարվեստական ղեկավար Հայաստան Իսպիրյանը նշեց, որ երեխաները փայլուն հանդես եկան, չնայած որ հոգնած էին, հուզված ու անծանոթ իրավիճակին: Հայաստան Իսպիրյանը նշեց, որ հաջորդ տարի մտադիր է ինքն էլ մասնակցել փառատոնին որպես անհատ կատարող:

Գրան պրի մրցանակների են արժանացել Փոքր Արագյալ գյուղից Հրայր Բաբոյանը և Մեծ Խանչալի գյուղից Մանուկ Իրիցյանը: Առաջին հորիզոնականն են զբաղեցրել Աննա Ալթունյանը Դիլիֆ գյուղից, Ռեմիկ Մարկոսյանը Փոկա գյուղից, իսկ Ալվինա Ամիրխանյանը Դիլիֆ գյուղից զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Փոկա գյուղից Դավիթ Իսպիրյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, դիպլոմների են արժանացել Քնարիկ Ավագյանը Փոքր Արագյալ գյուղից և Քուրքչյան Աննան Փոկա գյուղից: Գրան պրի շահած մասնակիցները կմասնակցեն 2019թ. դեկտեմբերի 1-ին ՛՛Մեղեդի՛՛ մրցույթի գալա համերգին Երևան քաղաքում:

Փառատոնիս մասնակցության ծախսը հոգացել են մասնակիցների ծնողները, իսկ սննդի գումարը տրամադրել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի կենտրոնը: