Մունիցիպալիտետի դպրոցների պասիվությունը դպրոցական մարզական օլիմպիադայում

Մունիցիպալիտետի դպրոցների պասիվությունը դպրոցական մարզական օլիմպիադայում

Նոյեմբերի 28-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավարությունը հանդիպում ունեցավ մունիցիպալիտետի դպրոցների տնօրենների և ֆիզկուլտուրա դասավանդող ուսուցիչների հետ։

Հանդիպմանը խոսվեց դպրոցական մարզական միջոցառումների մասին, որոնց դպրոցները մասնակցելու ակտիվություն չեն ցուցաբերում։

Ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը ամփոփեց 2019թ. դպրոցական մարզական օլիմպիադայի արդյունքները։ Ըստ նրա, օլիմպիադային մունիցիպալիտետի յուրաքանչյուր դպրոց գոնե պետք է ունենար 2-6 թիմ, սակայն եղել են դպրոցներ, որ ընդհանրապես մասնակցություն չեն ցուցաբերել։

Ավելին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի 38 դպրոցից օլիմպիադային մասնակցել են ընդամենը 12 դպրոց։

Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցը դպրոցական մարզական օլիմպիադային ներկայացրել է 6 թիմ, Օրոջալար գյուղի դպրոցը՝ 4 թիմ, Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը՝ 3 թիմ, Հեշտիայի թիվ 1 և թիվ 2 դպրոցները ներկայացրել են 3-ական թիմեր, Փոքր Խանչալիի դպրոցը՝ 3 թիմ, Մեծ Խանչալիի դպրոցը՝ 2 թիմ, Սաթխայի դպրոցը՝ 1 թիմ, Մամզարայի դպրոցը՝ 1 թիմ, Գանձայի թիվ 1 դպրոցը՝ 1 թիմ, Փոքր Գոնուրայի դպրոցը՝ 1 թիմ, Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցը՝ 1 թիմ։

Ռադիոնովկա գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը նշեց, որ իրենց դրոցում բացակայում են սպորտով զբաղվելու տարրական պայմանները, ինչի արդյունքում անհնար է մասնակցել մարզական օլիմպիադային։ Ռադիոնովկայի դպրոցի ուսուցիչը բաև նշեց, որ անցյալ տարի կառուցել էին մինի մարզադաշտ,որը արդեն շարքից դուրս է եկել և անհնար այնտեղ խաղալ։

Գանձայի թիվ 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ նշեց, որ իրենց դպրոցի պասիվության պատճառը տրանսպորտի բացակայությունն է, որպեսզի աշակերտները գան մասնակցեն։ Ուսուցչի խոսքով, այս անգամ գումար են հավաքել և իրենց միջոցներով մասնակցել օլիմպիադային։

Փոքր Խանչալի գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ սպորտի զարգացման մասին հնչեցրերց իր կարծիքը. «Մեր դպրոցն ունի համապատասխան մարզական հագուստ, գնդակներ, աշակերտներին տրամադրում է տրանսպորտ և այս ամենը շնորհիվ մեր տնօրենի»:

Հանդիպման ավարտին Ժորա Սնխչյանը նշեց.՛՛Հասկանալի է, որ դպրոցներից շատերում չկան բարենպաստ պայմաններ, մարզական գույք, մասնագետներ, սակայն դպրոցական մարզական օլիմպիադան անցկացվում է արդեն 4-րդ տարին, որի նպատակն է նպաստել աճող սերնդի ֆիզիկական առողջությանը ուժեղացմանը՛՛:

Մանրամասները լսեք Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանից.