Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Կոմիտասի 150 ամյակին նվիրված միջոցառում

Երաժշտական դպրոցում տեղի ունեցավ  Կոմիտասի 150 ամյակին նվիրված միջոցառում

Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն երգահան, կոմպոզիտոր Կոմիտասի 150 ամյակին:

Դպրոցի պատերի ներսում թևածում էր Կոմիտասի ոգին: Միջոցառմանը հնչեցին նաև դաշնամուրային, վոկալ, երգչախմբային և գործիքային ստեղծագործություններ:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում:

Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։ Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։

1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։