Վլադիմիրովկայում լամպերը տեղադրված են, սակայն լուսավորությունը չի միացված

Վլադիմիրովկայում լամպերը տեղադրված են, սակայն լուսավորությունը չի միացված

Վլադիմիրովկա գյուղում այս տարի տեղական բյուջեի ֆինանսավորմամբ տեղադրվել են գիշերային լուսավորության 26 լամպեր:

Լամպերի տեղադրման աշխատանքները կատարել է մրցույթը շահած Զաբուլ Աբուլաձեին պատկանող շինընկերությունը:

Աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 5000 լարի:

Բնակիչներից Րաֆֆի Սիմոնյանը նշում է, որ ձմռանը շատ դժվար է քայլել գյուղամիջով առանց լուսավորության: Նրա խոսքով, արդեն երեք ամիս է լամպերը տեղադրվել են, սակայն չեն միացվում:

Ինչպես ճշտեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայությունից, լամպերի տեղադրման աշխատանքներն ավարտված են, իսկ լամպերը միացնելու համար Energo-Pro Georgia ընկերությունը պետք է տեղադրի էլեկտրական հաշվիչ:

Energo-Pro Georgia ընկերությունում էլ մեզ պատասխանեցին, որ հաշվիչը տեղադրված է, մնում է Ախալցիխեում գտնվող լաբորատորիայի աշխատակիցները վերստուգեն և միացման թույլտվություն տան:

Մանրամասների մասին լսեք բնակիչներից.