Բնապահպանական վերահսկողության վարչության պատասխանը ճահճացող Մադաթափա լճի մասին

Բնապահպանական վերահսկողության վարչության պատասխանը ճահճացող Մադաթափա լճի մասին

Մոտ մեկ ամիս առաջ NOR ռադիոն հրապարակեց նյութ, որտեղ տեսանյութում և լուսանկարներում երևում է ճահճացող Մադաթափա լճի վիճակը։

Озеро Мадатапа умирает…

Posted by Radio NOR on კვირა, 10 ნოემბერი, 2019

Այս խնդրի վերաբերյալ NOR ռադիոն պաշտոնական նամակով դիմեց Վրաստանի բնապահպանության նախարարությանը՝ սպասելով պատասխան նամակին:
Սույն թվականի դեկտեմբերի 11-ին ( գրեթե մեկ ամիս անց)  NOR ռադիոն ստացավ պատասխան նամակը` Բնապահպանության վերահսկողության վարչության կողմից: Մեջբերում ենք նամակի բովանդակությունը.

«Բնապահպանական վերահսկողության վարչությունը վերանայել է Նինոծմինդայի համայնքային NOR ռադիոյի, Նինոծմինդայի մունիցիպալիտետում գտնվող Մադաթափա լճի խնդրին վերաբերող լրագրողի նամակը, որը տրվել է  Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությանը 2019 թվականի նոյեմբերի 15-ին:

Տեղեկացնում ենք, որ Սամցխե – Ջավախքի տարածքային բաժնի պատասխանատուները ստուգել են Մադաթափա լճի հարակից տարածքը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հարավային ուղղությամբ պատնեշը վնասված է, իսկ լճի հայելային տարածքը ՝ կրճատվել: Լճի ճահճացման վիճակը ուսումնասիրելիս այն արդեն սառած էր :

Նկատի ունենալով այն, որ Մադաթափան գտնվում է Ջավախեթիի պահպանվող տարածքում, խնդրի ամբողջական հետաքրքրություններից դուրս գալով այն կներկայացնենք Վրաստանի բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությանը»:2019թ.- ին նկատվեց ճահճացման ավելի արագ տեմպ, որին նպաստում են կոտրված ջրապատնեշը, ստորգետնյա մի քանի խոռոչները՝ որոնք կլանում են լճի ջուրը, ինչպես նաև եղանակային անբարենպաստ պայմանները։

Фото: Проблема со шлюзом озера МадатапаԿոտրված ջրապատնեշը

Լճի ջուրը կլանող խոռոչներից մեկը

Ինչպես նշեցինք հիմնական պատճառը հանդիսանում է Եֆրեմովկա գյուղի մոտ գտնվող կոտրված ջրապատնեշը ու անհամեմատ լայն ջրանցքը, որը բաղկացած է երկու հոսքից։ Պատնեշը երկար տարիներ է ինչ կոտրված է, և ընդհանրապես ոչ մի աշխատանք չի տարվում այն կառուցելու համար։

Ամռանը այստեղով ջուրը անխնա հոսում է, և վերջին տարիներին անձրևների բացակայության պատճառով ջրի բալանսը ամբողջությամբ խախտված է, ինչն էլ պատճառ է հանդիսանում լճի արագ տեմպերով ճահճացմանը։

Տեսանյութերն ու լուսանկարները NOR ռադիոյի արխիվից