Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում նշվեց վաստակաշատ երաժշտագետ Լեյլա Թելիաշվիլիի 60-ամյա հոբելյանը

Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում նշվեց վաստակաշատ երաժշտագետ Լեյլա  Թելիաշվիլիի  60-ամյա  հոբելյանը

Դեկտեմբերի 17-ին Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում նշվեց վաստակաշատ երաժշտագետ Լեյլա Թելիաշվիլիի 60-ամյա հոբելյանը:

Հոբելյանական ցերեկույթին ներկա էին Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի ղեկավարությունը և հոբելյարի բարեկամները: Գեղեցիկ երաժշտական համարներով ու երգերով հանդես եկան երաժշտական դպրոցի սաները՝ շնորհավորելով Լեյլա Թելիաշվիլիին:

Լեյլա Թելիաշվիլին մասնագիտությամբ երաժշտագետ-դաշնակահար է, ով արդեն 39 տարի է դասավանդում է սոլֆեջո և դաշնամուրային երգեցողություն: Թելիաշվիլին ապրում է Ասպինձա քաղաքում, այնտեղից գալիս է Նինոծմինդա և շաբաթը մի քանի օր դասավանդում երաժշտական դպրոցի սաներին:

«Երաժշտությունը իմ կյանքն է: Երբեմն ինձ թվում է, որ երաժշտությունը սիրում եմ այնպես, ինչպես իմ երեխաներին»,- անկեղծորեն խոստովանում է Լեյլա Թելիաշվիլին:

Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանն էլ իր խոսքում ներկայացրեց հոբելյարի կենսագրությունը, շնորհավորեց նրան և նշեց, որ Թելիաշվիլիի ձայնը աստվածային շնորհ է, նրա մանկավարժական փորձի շնորհիվ երեխաներին այնքան հեշտ է նրա հետ աշխատել: Տնօրեն Փութուլյանը վաստակաշատ ուսուցչուհուն ցանկացավ առողջություն, հաջողություն և երկար տարիների կյանք:

Թելիաշվիլիին շնորհավորեց նաև քաղաքապետարանի Մշակույթի բաժնի ղեկավար Լաուրա Վարժապետյանը՝ նրան հանձնելով դիպլոմ որպես գնահաական կատարած գործունեության համար:

Մանրամասները լսեք նյութում.