Ձմեռային ցրտի պատճառով 8 շինությունների շինաշխատանքները դադարեցվել են

Ձմեռային ցրտի պատճառով 8  շինությունների շինաշխատանքները  դադարեցվել են

Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության որոշումով ձմեռային ցրտով պայմանավորված դադարեցվել են 8 շինությունների հետագա շինաշխատանքները:

Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանի խոսքով, աշխատանքները դադարեցվել են, որպեսզի խուսափեն աշխատանքի որակազրկումից:

Այդ շինություններն են Նինոծմինդա քաղաքի Շտապ օգնության ծառայության նոր մասնաշենքը, Ջիգրաշեն գյուղի մանկապարտեզը և 6 գյուղերի բուժկետերի կառուցման աշխատանքները:

Նշված շինություններում աշխատանքների 80% տոկոսն արդեն իրականացված է, իսկ մնացած աշխատանքները ավարտին կհասցվեն 2020թ.-ին:

Մանրամասների մասին լսեք նյութում.