2019թ.-ին չկայացած մի քանի մրցույթ կանցկացվի նաև 2020թ.-ին

2019թ.-ին  չկայացած մի քանի մրցույթ կանցկացվի նաև 2020թ.-ին

2019թ. Նինոծմինդայի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայության կողմից հայտարարված երեք մրցույթ չեն կայացել, որոնք 2020թ.-ի ընթացքում կրկին կհայտարարվեն:

4 անգամ հայտարարվել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի բազմաբնակարանային բարձրահարկ շենքերի բակերի ասֆալտապատման համար /մրցույթի գումարը 315 000 լարի/, սակայն ոչ մի ընկերություն մասնակցության հետաքրքրություն չի ցուցաբերել:

3 անգամ հայտարարվել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի վերանորոգչական աշխատանքների իրականացման համար /մրցույթի գումարը 13 230 լարի/, որը նույնպես մասնակից չի ունեցել:

Չի կայացել նաև 42 372 լարի բյուջեով Դավիթ Շինարար փողոցում մայթեզրերի կառուցման համար հայտարարված մրցույթը: