Կայացավ երաժշտական դպրոցի տարվա հաշվետու համերգը

Կայացավ երաժշտական դպրոցի տարվա հաշվետու համերգը

Դեկտեմբերի 21-ին կայացավ Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի սաների տարվա հաշվետու համերգը:

Համերգին ելույթ ունեցան դհոլի դասարանի սաները Սարիբեկ և Մարկլեն Ղարսլյանների գլխավորությամբ և վրացական պարերի դասընթացի սաները պարուսույց Թամազ Մելիքիձեի գլխավորությամբ:

Դահլիճը լիքն էր հանդիսատեսով: Դահլիճում ներկա էին երեխաների ծնողները, երաժշտական դպրոցի աշխատակազմը, Նինոծմինդայի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի զարգացման ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը:

Համերգի ավարտին երաժշտական դպրոցի մանկավարժներին շնորհվեցին դիպլոմներ երեխաներին երաժշտության ուսուցման գործում մեծ ավանդ ունենալու համար: Ժորա Սնխչյանը դհոլի մանկավարժ Սարիբեկ Ղարսլյանին հանձնեց դիպլոմ և մրցանակ բացառիկ գործունեության համար, շնորհակալական դիպլոմներ հանձնվեցին նաև վրացական պարերի ուսուցիչ Թամազ Մելիքիձեին և վոկալի ուսուցիչ Իրինա Քոլյան-Ղարսլյանին:

Սարիբեկ Ղարսլյանը երաժշտական դպրոցում որպես հարվածային գործիքների ուսուցիչ սկսել է աշխատել 2008թ.-ից: Իրինա Քոլյան- Ղարսլյանը երաժշտական դպրոցում աշխատում է 1991թ.-ից: Թամազ Մելիքիձեն երաժշտական դպրոցում սկսել է աշխատել 2015թ.-ից: