Կարծախում չհայտարարագրված սնդիկ են հայտնաբերել

Կարծախում չհայտարարագրված սնդիկ են հայտնաբերել

Վրաստանի մաքսային ծառայողները Կարծախի մաքսային անցակետում, հիմնավոր կասկածի հիմքով, Վրաստանի քաղաքացու անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված վտանգավոր քիմիական նյութ՝ 106,58 գրամ սնդիկ:

Գործի նյութերն ուղարկվել են Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժանմունք՝ հետագա քննության համար: Ոստիկանության Սամցխե-Ջավախեթիի բաժնում դեպքի վերաբերյալ Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական գործ է հարուցվել:aliq.ge