Նինոծմինդայում բացվեց նոր մանկապարտեզ

Նինոծմինդայում բացվեց նոր մանկապարտեզ

2020 թվականի փետրվարի 3-ին ՝ Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ նոր մանկապարտեզի բացումը:

Բացմանը ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, խորհրդարանի մեծամասնական պատգամավորը, ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչները և բնակիչները: Երեխաները հյուրերի առջև հանդես եկան պարերով և երգերով:

Մանկապարտեզում կլինեն 3-ից 6 տարեկան երեխաների 5 խմբեր: Մանկապարտեզում կաշխատի 24 աշխատող՝ հավաքարարներ, ուսուցիչներ, դայակներ և խոհարարներ: Դասընթացները կլինեն երեք լեզուներով ՝ հայերեն, ռուսերեն և վրացերեն:

Մանկապարտեզը նախատեսված է ավելի քան 100 երեխաների համար: Մանկապարտեզն անհրաժեշտ էր, քանի որ ներկայումս Ծիծեռնակ մանկապարտեզում տեղերը սահմանափակ էին, և շատ երեխաներ սպասում էին իրենց հերթին ՝ այցելելու մանկապարտեզ: Նինոծմինդա քաղաքում երկրորդ մանկապարտեզի բացումը բոլոր երեխաներին հնարավորություն է տալիս այցելել մանկապարտեզ:

Ներկայումս Նինոծմինդա մանկապարտեզ այցելելու համար նախապես գրանցված երեխաների ցանկից միայն այն երեխաները մանկապարտեզ չեն հաճախում , որոնց տարիքը համապատասխան չէ:

Մանկապարտեզը կաշխատի 10: 00-ից 17: 00-ն, օրը երեք անգամյա սնունդով: Նոր մանկապարտեզի վերանորոգումը սկսվել է 2017 թ.-ին, որի համար տեղական բյուջեից ծախսվել է մոտ 400,000 լարի: Յուրաքանչյուր սենյակ ունի իր սանհանգույցը և հանդերձարանը: Շենքն ունի միջոցառումների դահլիճ:

Նինոծմինդայի մունիցիպալիտետում 31 գյուղերից միայն 9 գյուղն ունեն նախադպրոցական կրթարան: Վերջին տարիներին մունիցիպալիտետի ֆինանսավորմամբ ավելացել է նախադպրոցական կրթարանների քանակը: Այս տարի նախատեսվում է մանկապարտեզ բացել նաեւ Ջիգրաշեն գյուղում:

Հեղինակ՝ Անահիտ Զալալյան