Այսօր ՝ փետրվարի 4-ին կայացած, Սակրեբուլոյի նիստում փոփոխություններ են ընդունվել 2019 թվականի հունվարի 30-ի թիվ 2 որոշման մեջ, որի համաձայն Կարլ-Մարքս փողոցից մինչեւ Գոգոլի նրբանցքն հանվել է այն փողոցների ցանկից որտեղ փողոցային առևտուրն արգելված էր :
Այժմ, Սակրեբուլոյի որոշմամբ այս հատվածում փողոցային առևտուրը թույլատրվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նինոծմինդա քաղաքում առևտրականները գրավոր դիմել էին Սակրեբուլո, որպեսզի հնարավորություն տան մնալ իրենց հին տեղում ՝ Կարլ-Մարքս փողոցում:
Ըստ վաճառողների ՝ նրանք չեն ցանկանում տեղափոխվել նոր շուկա, քանի որ այն կառուցվել է շատ անհարմար տեղում, իսկ շենքը չի բավարարում շուկայի պահանջները, չկա ջեռուցում և օդափոխություն, չկա կայանատեղ: Եվ հիմնական պատճառներից մեկը, ինչպես ասում են վաճառողները, այն է, որ հիմնական գնորդները մարդիկ են, ովքեր մայրուղով են անցնում:
Մանրամասները սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի հետ մեր զրույցում:
;