Պահանջված շուկան կա, սակայն ցանկություն չկա տեղափոխվել այնտեղ

Պահանջված շուկան կա, սակայն ցանկություն չկա տեղափոխվել այնտեղ

2020 թվականի հունվարի 1-ից Նինոծմինդա քաղաքի կենտրոնական փողոցներում արգելվում է փողոցային առևտուրը, առեւտրականները իրենց ապրանքը կարող են վաճառել նորակառույց շուկայում:

2017-ին, երբ NOR – ն հարցում էր անցկացրել առեւտրականների շրջանում, ովքեր քաղաքի փողոցներում առևտուր էին անում, նրանք պատասխանել էին, որ փողոցներում առևտուր իրականացնելու հիմնական պատճառը Նինոծմինդա քաղաքում նորմալ շուկայի բացակայությունն է: Նրանք նաեւ նշել էին, որ ցրտին ու անձրևին դրսում կանգնելը հեշտ չէ: Ըստ նրանց ՝ առևտրով նրանք վաստակում են ապրուստը:

2019 թվականի հոկտեմբերին նոր շուկայի կառուցման համար քաղաքապետարանի բյուջեից ծախսվել է 163 հազար 842 լարի:

Շուկան կառուցվելուց հետո առեւտրականները չեն ցանկանում այնտեղ գնալ: Ըստ նրանց՝ չեն ցանկանում տեղափոխվել նոր շուկա, քանի որ այն կառուցվել է շատ անհարմար տեղում, իսկ շենքը չի բավարարում շուկայի չափանիշներին, շուկայում չկա ջեռուցում և օդափոխության համակարգ: Գլխավոր պատճառներից մեկը, ինչպես ասում են վաճառողները, այն է, որ հիմնական գնորդները ճանապարհով երթևեկող մարդիկ են՝ վարորդներ եւ օտարերկրացիներ:

Այս առիթով առեւտրականները դիմել են Սակրեբուլոյին: Սակրեբուլոն պատրաստվում է դիմել քաղաքապետարան ՝ ջեռուցման համար գումար հատկացնելու և փոփոխելու փողոցային առևտուրն արգելելու մասին որոշումը: Ե՞րբ և ինչպես կլուծվի այս խնդիրը, NOR-ը կհետևի իրադարձությունների զարգացմանը եւ կտրամադրի տեղեկատվություն:

Նինոծմինդայի առեւտրականները չեն ցանկանում աշխատել նոր շուկայում