Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը անանցանելի է

Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը  անանցանելի է

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղ տանող ճանապարհը, «Պալողլի» կոչվող տարածքում ներկա պահին (14:20 ) անանցանելի է: Ձյան հալչելու հետեւանքով ճանապարհին գոյացել են սառցե փոսեր, որոնք կաթվածահար են անում երթեւկությունը :

Բնակիչների փոխանցմամբ մեքենաները խրվել են փոսի մեջ եւ չեն կարողանում դուրս գալ, այդ պատճառով նրանք ստիպված դիմել են Արտակարգ իրավիճակների ծառայության Նինոծմինդայի բաժանմունք, որպեսզի համապատասխան տեխնիկայով օգնություն ցուցաբերեն եւ մեքենաներին դուրս հանեն փոսերից:

Տեղեկավությունն ու լուսանկարները փոխանցեցին բնակիչները: