Շները ցիրուցան են անում Դերժինսկու նրբանցքում հավաքված աղբը

Շները ցիրուցան են անում Դերժինսկու նրբանցքում  հավաքված աղբը

Նինոծմինդա քաղաքի Դերժինսկի նրբանցքի բնակիչները լուսանկար են ուղարկել, որտեղ աղբարկղը լցված է, և շրջապատում շատ շներ կան, որոնք ցիրուցան են անում աղբը:

Այս փողոցի բնակիչների խոսքով ՝ Դերժինսկու նրբանցքում տեղադրվել է մեկ աղբարկղ և արդեն երկու շաբաթ չի մաքրվել, ինչն էլ իր հերթին աղբի թափթփվածություն է առաջացնում թափառող շների կողմից:

Այս խնդրի պատճառները իմանալու համար փորձեցինք կապվել Նինոծմինդայի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ղեկավարության հետ, բայց հեռախոսին ոչ ոք չպատասխանեց:

Թե երբ կմաքրվի Դերժինսկու նրբանցքի աղբարկղը «NOR» ռադիոն կլուսաբանի հետագա նյութերում: