Կարտոֆիլի պահանջարկը մեծացել է գինը թանկացել

Կարտոֆիլի պահանջարկը մեծացել է գինը թանկացել

Վերջին օրերին Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարտոֆիլի գների աճ է նկատվում:

Ըստ Նինոծմինդայի կարտոֆիլ մշակողների, ներկայումս տեղում գինը տատանվում է 1,20-ից 1,30 լարիի միջեւ:

Կարտոֆիլագործ Խաչիկ Ալվանջյանը նշում է, որ գնորդները օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարում են և խնդրում, որ կարտոֆիլ վաճառենք: Պահանջարկը շատ մեծ է:

Մենք նաև ճշտեցինք, թե ինչ արժե կարտոֆիլը Թբիլիսիում: Ինչպես տեղեկացանք Թբիլիսիի բնակիչներից, խանութներում և առևտրի կենտրոններում մեկ կիլոգրամ կարտոֆիլի գինը 2,50 լարի է: Եվ պահանջարկը շատ մեծ է:

Կարտոֆիլի գների բարձրացումը հիմնականում կապված է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով պահանջարկի ավելացման հետ: