Բնակելի շենքերի անանցանելի բակերը խոչընդոտում են մեքենաների և հետիոտնի տեղաշարժին

Բնակելի շենքերի անանցանելի բակերը խոչընդոտում են մեքենաների և հետիոտնի տեղաշարժին

Ազատության 8 և Ճավճավաձե փողոցների վրա գտնվող շենքերի բնակիչները, բողոքում են, որ տեղի ճանապարհը, որտեղից երթևեկում են ավտոտրանսպորտային միջոցները անանցանելի է: Ճանապարհի վրա գոյացած խորը փոսերը խոչընդոտում են տրանսպորտային միջոցների երթևեկությանը և հետիոտնի անցուդարձին։

Այս դժվարանցանելի փողոցում, որտեղով անցնում են տասնյակ մարդիկ կա նաև հանրային զուգարան։ Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից, այս տարի տվյալ փողոցում կիրականացվի ասֆալտապատում։ Մրցույթն արդեն կայացել է: Մրցույթի սկզբնական գումարը կազմել է 415`000.00 լարի, մրցույթի արդյունքում գումարը կրճատվել է 393,394 լարի: Մրցույթը շահել է Ջավախավտոգզա ճանապարհաշինարարական ընկերությունը:

Ծրագիրը նախատեսում է հինգ բնակելի շենքերի և երեք հաստատությունների բակերի բարեկարգում և ասֆալտապատում հետևյալ վայրերում. Պուշկինի թիվ 96, 96 ա, 99, Ազատության թիվ 7, թիվ 8 և Կամոյի թիվ 29: Բնակիչները խնդրում են, որ նախքան ասֆալտապատումը, գոնե ժամանակավորապես լիցքավորեն փոսերը։