Ինքնամեկուսացման ռեժիմում շատ քիչ մարդ է մնացել

Ինքնամեկուսացման ռեժիմում շատ քիչ մարդ է մնացել

Ապրիլի 7-ի դրությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան: 184 հոգուց 2-ը մնում են ինքնամեկուսացման մեջ: Սրանք այն մարդիկ են, ովքեր հիմնականում եկել էին Հայաստանից և 14 օր պետք է մնային ինքնամեկուսացման մեջ, մնացած երկու անձինք վաղը ՝ ապրիլի 8-ին, դուրս կգան ինքնամեկուսացման ռեժիմից: Ըստ Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի, մնացած մեկուսացված մարդկանց վիճակը նորմալ է:

Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը, տեղական ինքնակառավարումը և ոստիկանությունը ամեն օր կապ են պահպանում միմյանց հետ և վերահսկում մունիցիպալիտետում տիրող իրավիճակը: Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 195-ի: 4735 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 383-ը` հսկողության տակ: Ճշգչտության համար նշենք, որ 195 վարակվածներից 39-ը առողջացել են: Տվյալները անընդհատ թարմացվում են։