Վրաստանում հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը սահմանը հատող մարդկանց նկատմամբ

Վրաստանում հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը սահմանը հատող մարդկանց նկատմամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ` զբոսաշրջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են մի քանի կարևորագույն հսկիչ կետերի նկատմամբ վերահսկողություն սահմանել։ Դա վերաբերում է ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմաններին:

Վարչապետի խոսքերով՝ առողջապահության նախարարությանն արդեն հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը Վրաստան մուտք գործող անձանց նկատմամբ:

«Եթե այս հսկողությունը ներդրվեր շատ ավելի վաղ, ապա մեզ հարկավոր չէր լինի 14-օրյա 24 ժամ տևողությամբ կարանտին: Այս ամենը կարող էր ավարտվել մեկ ժամվա ընթացքում: Դրա համար կան հնարավորություններ և տեխնոլոգիաներ, և առողջապահության նախարարությունը կկայացնի այդ որոշումը մոտ ապագայում»,- ասել է Գիորգի Գախարիան: