Նինոոծմինդա քաղաքի ևս երկու փողոցում վթարվել են ջրատարները

Նինոոծմինդա քաղաքի ևս երկու փողոցում վթարվել են  ջրատարները

Մեկ օրում Նինոծմինդա քաղաքի Գոգոլ և Սպանդարյան փողոցներում վթարվել են ջրատար խողովակները, իսկ խմելու ջուրը հոսում է փողոցների մակերեսներով:

Գոգոլի փողոցում Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները իրականացնում են վերանորոգչական աշխատանքներ: Աշխատանքների իրականացման համար քանդվել է ասֆալտի տվյալ հատվածի շերտը և փոս փորվել:

ԻՆչ վերաբերում է Սպանդարյան փողոցի վթարված ջրատարին, խնդիրը դեռևս չի լուծվել, իսկ խմելու ջուրը լցվում է խանութների նկուղային հարկերը: Խանութների սեփականատերը ստիպված ջրամղիչ պոմպերի օգնությամբ հեռացնում են ջուրը, որը հոսում է Ազատության փողոցով:

Խնդիրը այս փողոցում բարդացված է, քանի ջրագիծը անցնում է խանութների տակով և դժվար է գտնել արտահոսքի տեղը:

Ջրամատակարարող ընկերության աշխատակիցները նշում են, որ ջրատարների վթարները հաճախակի են դարձել, որոնց համար բարենպաստ պայման կարող են հանդիսանալ գարնանային եղանակների պատճառով առաջացած ջի բարձր ճնշումը, իսկ հնացած խողովակները շարքից դուրս են գալիս:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 7-ին ևս Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում վթարվել էր ջրատարը: