Լրացավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը

Լրացավ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակը

Այսօր՝ մայիսի 9-ը, ընդդեմ ֆաշիզմի հաղթանակի օրն է: 1945 թվականի մայիսի 8-ին Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հայտարարումից հետո ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Մայիսի 9-ը հայտարարվեց ընդդեմ ֆաշիզմի հաղթանակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմը Վրաստանի վրա թողեց ծանր հետք. մեր երկիրը կորցրեց մոտ 300,000 զինվոր:

Այս օրը պատերազմի վետերանները, ավանդաբար, հավաքվում են Վակեի այգում և իրենց հարգանքի տուրքը մատուցում անծանոթ զինվորի շիրմին: Սակայն, այս տարի համաճարակով պայմանավորված գործում են սահմանափակումներ: Մինչև մայիսի 22-ը ներառյալ Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որի ժամանակ օրենքով արգելվում են հանդիպումները, ցույցերը, բոլոր տեսակի մշակութային միջոցառումների անցկացումը՝ ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: