Սաակաշվիլին Վրաստանի համար սով է կանխատեսել

Սաակաշվիլին Վրաստանի համար սով է կանխատեսել

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացի ժողովրդին սով է սպառնում, եթե Կիեւի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունները փչանան: Նա այս մասին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ Վրաստանն Ուկրաինայի կարիքն ավելի շատ ունի, քան հակառակը: Քաղաքական գործչի խոսքով՝ այն ամենի մեծ մասը, ինչ մարդիկ գնում են Վրաստանի խանութներում, «օրինակ՝ ցորենը, հնդկաձավարը, մսամթերքը, երշիկեղենը, կաթը, ներմուծվում է Ուկրաինայից»:

«Ուկրաինան մեր արտադրանքի իրացման անչափ կարեւոր շուկա է: Ուկրաինայի հետ հարաբերությունների վրա ստվեր գցելը աղետ կլինի, եւ Վրաստանում մարդիկ վաղը կմահանան սովից»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Միխայիլ Սաակաշվիլիին նշանակել է բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ: Դրանից հետո Վրաստանն իր դեսպանին Կիեւից հետ էր կանչել:news.am