Արոտավայրերի հետ կապված խնդիրը լուծելու համար Օրլովկա գյուղի բնակիչները երկրորդ անգամ դիմել են քաղաքապետարան

Արոտավայրերի հետ կապված խնդիրը լուծելու համար Օրլովկա գյուղի բնակիչները երկրորդ անգամ դիմել են քաղաքապետարան

Մայիսի 25-ին Օրլովկա գյուղի բնակիչները արոտավայրերի չլուծված խնդրով դիմել են Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:

Գյուղի բնակիչները մի քանի օր առաջ այս հարցով դիմել էին քաղաքապետարան, այնուհետև «NOR»ռադիոյի խմբագրություն՝ իրենց խնդիրը լուսաբանելու համար: Ի վերջո, բնակիչները և հողի սեփականատերը չեկան ընդհանուր հայտարարի և վեճը մնաց չլուծված: Մայիսի 25-ին բնակիչները կրկին դիմել են քաղաքապետարան ՝ հուսալով, որ հարցը կլուծվի:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա գյուղի բնակիչները բողոքում են, որ ամեն տարի անասունների արոտավայրերի տարածքը կրճատվում է, և այլևս հնարավոր չէ զբաղվել անասնապահությամբ:

Բնակիչների խոսքով ՝ ապրելու միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է: Պահում ենք կովեր և դրանով ապրում: Բայց գյուղի արոտավայրերի կեսը վաճառված է, և բնակիչները չեն կարող արածեցնել անասուններին:

«Մենք ուզում ենք վերադարձնել արոտավայրերը: Չգիտես ինչու, մեզ՝ գյուղացիներիս ասացին, որ արոտավայրը չի վաճառվում, այն պետական ​​հող է և պատկանում է գյուղին: Այսօր մենք դիմեցինք, որ մեզ տրամադրեն մի քիչ հող, և գյուղացիները կարողացան օգտագործել այն: Ազատի հողերը, որոնք նրա սեփականությունն են, մեզ պետք չեն: Այս խնդրի առաջ մենք կանգնած ենք ավելի քան 10 տարի: Վերջապես, մենք եկանք ընդհանուր հայտարատի և կարծում ենք, որ լուծումը կտրվի ի օգուտ գյուղացիների », – ասում է Ոսկան Բաբոյանը:

Հանդիպմանը մասնակցում էր Գորելովկայի գյուղական համայնքում քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ Լևոն Առաքելյանը: Ըստ Լևոն Առաքելյանի գյուղացիները պետք է ընդհանուր հայտարարի գան:

Արոտավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 550 հա, որից մոտ 160 հեկտարը պետական ​​սեփականություն է:

Նինոծմինդայի քաղաքապետարանի բնակչության մոտ 90 տոկոսը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Եվ վերջերս հաճախակի են դարձել Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի բնակիչների բողոքները, որոնք դիմում են քաղաքապետարան հողային հարցերով: «Արոտավայրերի տարածքները բաժանվեցին 5 մասի և ձեռք բերվեցին որպես սեփականություն: Տարածքների ճշգրտման խնդիր կար, ուստի մենք կրկին հանդիպեցինք Օրլովկա գյուղի բնակիչների հետ, որտեղ ներկա էր գտնվում նաև ներկայացուցիչ, ում հետ էլ կային խնդիրներ : Մենք նայեցինք և վերլուծեցինք բոլոր խնդիրները: Խոսքը այն հողերի մասին էր, որոնք պատկանում էին պետությանը, և գյուղացիները թույլտվություն խնդրեցին օգտագործել այդ հողերը: Մունիցիպալիտետում նման խնդիրները արդիական են: Հողը, որը պետական ​​սեփականություն է, պետք է ձեռք բերվի աճուրդով: Բնակիչների հետ պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում մենք կդիմենք գույքի կառավարման վարչություն և պատասխան կստանանք այս հողատարածքների համար », – ասաց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:

Radio NOR · Для решения вопроса с пастбищами жители села Орловка во второй раз обратились в мэрию