Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կաթնատու գյուղի բնակիչները բողոքում են քաղաքապետարանի ղեկավարությանը `Նինոծմինդա քաղաքի բնակիչների կողմից կոորդինատների ոչ ճիշտ պարզաբանման համար:
Կաթնաթու գյուղի բնակիչների բողոքն այն է, որ Նինոծմինդա քաղաքի բնակիչները, նախօրեին ՝ հունիսի 22-ին, Կաթնատու գյուղի հողամասերին հարող տարածքում նշաններ են դրել, որպեսզի պարզեն արոտավայրերի կոորդինատները:
Ըստ Կաթնատու գյուղի բնակիչների, նախօրեին արված նշանները ճիշտ չէին, այդ տարածքը պատկանում է ոչ թե Նինոծմինդա քաղաքին, այլ Կաթնատու գյուղին:
Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հանդիպել է Կաթնատու գյուղի բնակիչների հետ և խոստացել պարզել ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Նինոծմինդա քաղաքի բնակիչները արոտավայրերի խնդրով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Թե ինչ որոշում է կայացվելու և ո՞վ է հողերն օգտագործելու, դեռ պարզ չէ, այնուամենայնիվ, «Nor» ռադիոն կփորձի պարզել մեր հետագա նյութերում: