Համերգ առանց հանդիսատեսի /տեսանյութ/

Համերգ առանց հանդիսատեսի /տեսանյութ/

Օրերս Նինոծմինդայի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի աշակերտները ունեցան համերգ: Համերգը կայացավ առանց հանդիսատեսի՝ պայմանավորված երկրում առկա համաճարակային իրավիճակի պատճառով:

Համերգին մասնակցեցին 2-6-րդ դասարանի աշակերտները մանկավարժ Իզաբելա Քոլյանի ղեկավարությամբ: Համերգն անցավ մանկավարժի տանը: Պահպանելով անվտանգության բոլոր կանոնները՝ աշակերտները առանձին-առանձին գալիս էին մանկավարժի տուն և ելույթ ունենում:

Մանկավարժի խոսքով, դժվար էր առցանց վարել դաշնամուրի դասընթացներ, հատկապես տարիքով փոքր երեխաների հետ: ՛՛Ինձ մոտ ցանկություն կար գոնե մեկ անգամ լսել իմ սաներին, դրա համար նրանց կանչեցի իմ տուն և բաց համերգ կազմակերպեցինք: Հուսով եմ, որ մեր մասնագետները խորը չեն դատի և կգնահատեն նման դժվարին ժամանակներում իրականացրած մեր աշխատանքը: Աշակերտներս լավ ելույթ ունեցան, ճիշտ է ոչ այնքան, որքան ես կուզեի, բայց գոհ եմ, որ տանը աշխատել են ինքնուրույն: Այս համերգով մենք եզրափակեցինք ուսումնական տարին՛՛:

Մանրամասները դիտեք տեսանյութում.