Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական տարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը

Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական տարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը

Այսօր, հուլիսի 20-ին «Վրացական երազանքը» ներկայացրեց իր մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը, գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ախալքալաք-Նինոծմինդա ընտրական տարածքը կներկայացնի պատգամավոր Սամվել Մանուկյանը։

«Սամվել Մանուկյանը հիմա էլ Վրաստանի խորհրդարանում լավ է ներկայացնում երկու շրջանի շահերը»,- այսպես ներկայացրեց Մանուկյանին Իրակլի Կոբախիձեն։

Սամվել Մանուկյանը 2016 թվականից «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր:

2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: