Կորոնավիրուսը Վրաստանում կառավարելի է

Կորոնավիրուսը Վրաստանում կառավարելի է

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի խոսքով` երկրում կսրոնավիրուսը շարունակում է շրջանառվել, և հանգստության համար հիմքեր չկան։

«Տագնապ ու խուճապ բարձրացնելու կարիք այս պահին չկա։ Թվերը, որոնք այսօր հրապարակվում են, կառավարելի են, սակայն պետք է առավել զգոն լինել։ Հանրության շրջանում հանգստությունը, որ կա այս պահին, անթույլատրելի է։ Խոսքը դիմակ կրելու, հեռավորություն պահելու, հիգիենային հետևելու, մեծ խմբերով կուտակումներից խուսափելու մասին է», — Գամկղրելիձեի խոսքերն են փոխանցում տեղի լրատվամիջոցները։