Ախալքալաքում սպանված երիտասարդ տղամարդու դին տեղափոխել են Կուլիկամ գյուղ

Ախալքալաքում սպանված երիտասարդ տղամարդու դին տեղափոխել են Կուլիկամ գյուղ

Երիտասարդ տղամարդու դին, ում սպանել էին Ախալքալաքում տեղի ունեցած դիմակայության ժամանակ, տեղափոխել են Կուլիկամ գյուղ: Ինչպես դեպքի վայրից են հաղորդել , նրա դին սկզբից տեղափոխել էին Ախալցիձեի դիահերձարան:

Ախալքալաքի մուտքի մոտ ողջ գիշերվա ընթացքում կենտրոնացված էին ոստիկանները:

Սպանությունից հետո, օգոստոսի 8-ի երեկոյան, Ախալքալաքում իրավիճակը սրվել է, ինչը անհրաժեշտություն է առաջացրել կենտրոնացնել ոստիկանական ուժերը:

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ, Բեսիկ Ամիրանաշվիլին ասում է, որ սպանվածի համագյուղացիները Ախալքալաքում այրել են ենթադրյալ մարդասպանի հարազատների անշարժ գույքը: Ըստ նրա, իրավիճակը ներկայումս վերահսկվում է ոստիկանության կողմից:

Սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Ախալքալաքում: Հրազենային վնասվածքից սպանվել է 27 տարեկան տղամարդ:  Ինչպես հայտնել են ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ (կանխամտածված սպանություն) և 236-րդ (հրազենի ապօրինի գնում և պահում) հոդվածներով:1tv.ge