Լրացուցիչ չվերթների վերականգնումը կախված է համաճարակային վիճակից

Լրացուցիչ չվերթների վերականգնումը կախված է համաճարակային վիճակից

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, տարբեր երկրներում տիրող համաճարակային վիճակից է կախված, կվերականգնվեն թե ոչ լրացուցիչ կանոնավոր չվերթներ:

Թուրնավան ասում է, որ չվերթների վերաբերյալ որոշումը կկայացնեն առաջին հերթին բնակչության անվտանգությունից ելնելով:

«Դուք գիտեք, որ օգոստոսին մենք մասամբ վերականգնել են կանոնավոր չվերթները: Կվերականգնվի թե ոչ լրացուցիչ որև չվերթ, կախված է համաճարակային վիճակից, որը փոփոխվում է մեր գործընկեր երկրներում, եվրոպական երկրներում: Այստեղից ելնելով կկայացնենք որոշում, առաջին հերթին, մեր բնակչության առողջապահության անվտանգությունից ելնելով»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:1tv.ge